Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 12. Պատվիրատուի և մասնակցի հակաօրինական գործողությունների հետևանքները
1. Գնման գործընթացի շրջանակում պատվիրատուի և մասնակցի հակաօրինական արարքներն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:
2. Եթե հայտնաբերվում է մասնակցի կամ նրա ղեկավար մարմնի ներկայացուցչի գնման գործընթացի շրջանակներում հակաօրինական արարք, ապա դրա ի հայտ գալու օրը պատվիրատուն այդ մասին գրավոր տեղեկացնում է իրավապահ մարմիններին:»: