Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17.

Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) տվյալներ` ընտրված և այդպիսին չճանաչված մասնակիցների վերաբերյալ.».

2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Գնահատող հանձնաժողովի անդամը կամ քարտուղարը չի կարող մասնակցել գնահատող հանձնաժողովի աշխատանքներին, եթե հանձնաժողովի գործունեության ընթացքում պարզվում է, որ վերջիններիս հիմնադրած կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը կամ իրենց մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձը (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ, ինչպես նաև ամուսնու ծնող, երեխա, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) կամ այդ անձի հիմնադրած կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը տվյալ ընթացակարգին մասնակցելու համար ներկայացրել է հայտ:».

3) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Եթե առկա է սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանը, ապա տվյալ ընթացակարգի առնչությամբ շահերի բախում ունեցող գնահատող հանձնաժողովի անդամը կամ քարտուղարն անհապաղ ինքնաբացարկ է հայտնում: Հանձնաժողովի անդամները և քարտուղարն ստորագրում են շահերի բախման բացակայության մասին հայտարարություն, որը պայմանագիր կնքելու մասին որոշման հետ հրապարակվում է տեղեկագրում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։