Անցնել բովանդակությանը

Հոդված 19. Օրենքի 35-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19. Օրենքի 35-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 35. Պայմանագրի և (կամ) որակավորման ապահովումը

1. Պայմանագրի և (կամ) որակավորման ապահովում ներկայացնելու պահանջի հիման վրա այն ստանալու օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ընտրված մասնակիցը պարտավոր է ներկայացնել ապահովումը: Եթե ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի ձևով, ապա սույն կետով նախատեսված ժամկետը սահմանվում է 10 աշխատանքային օր: Ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքվում է, եթե վերջինս ներկայացնում է պայմանագրի և (կամ) որակավորման ապահովումը:

2. Պայմանագրի և (կամ) որակավորման ապահովումը ներկայացվում է ընտրված մասնակցի միակողմանի հաստատած հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի կամ բանկային երաշխիքի ձևով: Կանխիկ փողի ձևով ներկայացված պայմանագրի ապահովումը պահվում է լիազոր մարմնի անվամբ բացված գանձապետական հաշվում:

3. Պայմանագրով պատվիրատուի կողմից կանխավճար հատկացվելու պայման նախատեսվելու դեպքում ընտրված մասնակիցը ներկայացնում է նաև կանխավճարի ապահովում` կանխավճարի չափով, բանկային երաշխիքի ձևով: Կանխավճարի մարման կարգը սահմանվում է պայմանագրով:

4. Եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով, ապա պայմանագրի, որակավորման կամ կանխավճարի ապահովումը վերադարձվում է այն ներկայացնողին պայմանագրի կատարման ավարտից հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։