Անցնել բովանդակությանը

Հոդված 23

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23.

Օրենքի 46-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 46. Բողոքարկելու իրավունքը

1. Յուրաքանչյուր շահագրգիռ անձ իրավունք ունի բողոքարկելու պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի գործողությունները (անգործությունը) և որոշումները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը բողոքարկելու գնման առարկայի բնութագրերը, նախաորակավորման հայտարարության կամ հրավերի պահանջները:

2. Գնումների հետ կապված հարաբերությունները վարչական հարաբերություններ չեն, և դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ:

3. Պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի կատարած գործողության կամ անգործության հետևանքով պատճառված վնասները հատուցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

4. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետը պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման հայցային վաղեմության ժամկետ է, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման և պայմանագիրը միակողմանի լուծելու հետ կապված վեճերի, որոնց դեպքում հայցային վաղեմության ժամկետը երեսուն օրացուցային օր է:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։