Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերում նշված պատվիրատուների, թղթային եղանակով իրականացվող գնումների դեպքում հայտերի ներկայացման ժամկետը առնվազն քառասուն, իսկ էլեկտրոնային եղանակով իրականացվող գնումների դեպքում առնվազն երեսուն օրացուցային օր է:».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերում նշված պատվիրատուների կարիքների համար կատարվող գնումների դեպքում հայտերի ներկայացման ժամկետը՝

1) առնվազն տասնհինգ օրացուցային օր է, եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորի երկուհարյուրապատիկը.

2) թղթային եղանակով իրականացվող գնումների դեպքում առնվազն քառասուն, իսկ էլեկտրոնային եղանակով իրականացվող գնումների դեպքում առնվազն երեսուն օրացուցային օր է, եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորի երկուհարյուրապատիկը:».

3) 4-րդ մասի «տասնհինգ» բառը փոխարինել «տասն» բառով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։