Հոդված 17
Հոդված 17.
Օրենքի 25-27-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 25. Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը սոցիալական նպատակով
1. Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը սոցիալական նպատակով վճարովի է (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի)։
2. Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակով օգտագործումն իրականացվում է լիազորված մարմնի հետ կնքված պայմանագրերի հիման վրա: Պայմանագրեր կնքելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակով օգտագործման պայմանագրերի կնքման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով։