Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում`
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ1-բ3», «գ1-գ3», «ե1-ե3», «զ1», «զ2», «է1-է3», «թ4», «թ5» կետերով.
«բ1) անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառման կարգի սահմանումը.
բ2) անազատ և կիսաազատ պայմաններում պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկի հաստատումը.
բ3) կրկեսում օգտագործման համար արգելված վայրի կենդանիների ցանկի հաստատումը.».
«գ1) անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության տրամադրման կարգի սահմանումը.
գ2) կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման կարգի սահմանումը.
գ3) վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց արգասիքների և մասերի առք ու վաճառքի իրականացման վայրերին ներկայացվող պահանջների և պայմանների սահմանումը.».
«ե1) վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների և առանձին նմուշների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլտվությունների, լիցենզիաների տրամադրումը.
ե2) կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և գրանցման կարգի սահմանումը.
ե3) կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգի սահմանումը.».
«զ1) Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման կարգի սահմանումը.
զ2) վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցման թույլտվության տրամադրման կարգի սահմանում և տրամադրումը.».
«է1) ինվազիվ` օտարածին կենդանական տեսակների տարածվածության ուսումնասիրություն, դրանց ներմուծման, օգտագործման նկատմամբ հասարակության իրազեկության բարձրացման աշխատանքների իրականացումը.
է2) ինվազիվ` օտարածին կենդանական տեսակների ցանկի հաստատումը.
է3) կարևոր թռչնաբանական տարածքների որոշման չափորոշիչների սահմանումը.».
«թ4) բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրի և հայտի օրինակելի ձևերի հաստատումը.
թ5) Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման պայմանագրի և հայտի օրինակելի ձևերի հաստատումը.».
2) «է» կետն ուժը կորցրած ճանաչել.
3) «ը» կետի «օգտագործման նորմատիվների» բառերը փոխարինել «օգտագործման ենթակա չափաքանակների» բառերով: