Հոդված 26. Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով
Հոդված 26. Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով
1. Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը գիտահետազոտական և կրթական նպատակներով անվճար է:
2. Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը բնապահպանական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով վճարովի է:
3. Կենդանական աշխարհի օբյեկտների բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով օգտագործումն իրականացվում է լիազորված մարմնի հետ կնքված պայմանագրերի հիման վրա։
Պայմանագրեր կնքելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով օգտագործման պայմանագրերի կնքման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով։