Անցնել բովանդակությանը

Հոդված 19. Օրենքի 27.2-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19. Օրենքի 27.2-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները կարող են օգտագործվել սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված օգտագործման տեսակներին համապատասխան:».

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործումն իրականացվում է լիազորված մարմնի թույլտվությամբ՝ սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով: Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման նպատակով լիազորված մարմնի տրամադրած թույլտվության համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով։

Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման ենթակա քանակությունը համարվում է օգտագործողի սեփականությունը և կարող է օգտագործվել սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված օգտագործման տեսակներին համապատասխան:

Օրինական ճանապարհով ձեռք բերված անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները համարվում են ձեռք բերողի սեփականությունը:».

4) 4-րդ և 7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-10-րդ մասերով.

«8. Վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ (բացառությամբ լիազորված մարմնի հաստատած՝ պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկում ընդգրկված կենդանիների) կարող են ձեռք բերել լիազոր մարմնի կողմից անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու թույլտվություն ստացած իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կամ այդպիսի թույլտվություն ստացած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հետ վայրի կենդանիներ պահելու պայմանագիր ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք:

9. Վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների առքն ու վաճառքն իրականացվում են վայրի կենդանիների կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկություններից բխող ու գոյատևման համար անհրաժեշտ կարիքները բավարարող պայմաններում: Վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց արգասիքների և մասերի առքն ու վաճառքն իրականացվում են լիազորված մարմնի սահմանած պայմաններն ու պահանջները բավարարող վայրերում:

10. Վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների տեղափոխումն իրականացվում է վայրի կենդանիների կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկություններից բխող ու գոյատևման համար անհրաժեշտ կարիքները բավարարող փոխադրամիջոցներով։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։