Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում`

1) երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«էկոհամակարգ՝ բույսերի, կենդանիների, սնկերի և միկրոօրգանիզմների համակեցությունների, ինչպես նաև դրանց ոչ կենդանի շրջակա միջավայրի դինամիկ համալիր, որոնք փոխազդում են որպես միասնական գործառնական ամբողջություն․».

2) ութերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«կենդանական աշխարհի պաշարներ` աշխարհագրական որոշակի տարածքում հաշվառված կենդանական աշխարհի օգտագործման ենթակա ընդհանուր քանակություն.».

3) երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«արդյունագործական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ կենդանական աշխարհի կադաստրի տվյալների հիման վրա սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում շահույթ ստանալու նպատակով.

առողջապահական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ առողջապահության բնագավառում լիցենզավորված կազմակերպությունների կողմից կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում դեղանյութերի, պատրաստուկների և այլ պրեպարատների ստացման նպատակով․

բնապահպանական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ վտանգված, հազվագյուտ կամ կենդանական աշխարհի առանձին տեսակների պահպանության, քանակի ավելացման, վերարտադրության կազմակերպման (բացառությամբ որսորդական տնտեսությունների) և այլ միջոցառումների (էկոհամակարգերի վերականգնման) իրականացման միջոցով դրանց օգտագործում վայրի բնություն բաց թողնելու կամ վերաբնակեցնելու նպատակով.

գիտահետազոտական, կրթական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում գիտական ուսումնասիրությունների, բացահայտումների, գիտաճանաչողության, ուսումնական, կրթական, դաստիարակչական միջոցառումների իրականացման նպատակով.

գյուղատնտեսական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում սելեկցիոն նպատակներով.

ինվազիվ` օտարածին կենդանական տեսակներ՝ տեսակներ, որոնք ներմուծվել են երկրագնդի այլ տարածաշրջաններից բնական երևույթների հետևանքով կամ մարդու տնտեսական գործունեության արդյունքով կամ ներթափանցել են մերձակա երկրներից իրենց համար ոչ բնական կամ օտար միջավայր և հարմարվելով կարող են վնաս հասցնել էկոհամակարգերին, կենսաբազմազանությանը կամ կարող են վտանգել մարդու առողջությունը.

կարևոր թռչնաբանական տարածքներ՝ թռչունների պահպանության համար առանձնացված (բնության հատուկ պահպանվող տարածքներից դուրս կամ դրանցում ներառված) բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքներ, որոնք ծառայում են թռչունների բնադրման, ձմեռման կամ հանգստի համար.

կենդանական ռեսուրս՝ կենդանական տեսակների, պոպուլյացիաների և համակեցությունների ամբողջականություն, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է օգտագործվել մարդու տնտեսական գործունեության ընթացքում և սպառվող-վերականգնվող ռեսուրս է.».

4) յոթերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«կենդանական աշխարհի օբյեկտների մոնիտորինգ՝ կենդանական աշխարհի վիճակի գնահատման, մարդածին և բնածին բացասական ազդեցությունների կանխատեսման և կանխարգելման, մարդածին և բնածին դրական ազդեցությունների ռեժիմային դիտարկումների գործընթաց.»․

5) տասներեքերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ կենդանական աշխարհի կադաստրի տվյալների հիման վրա սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ սպորտային ձկնորսության կամ սիրողական ձկնորսության կամ սպորտային որսի կամ սիրողական որսի կամ հաղթանշանային որսի իրականացում անձնական կարիքների համար՝ առանց շահույթ ստանալու.».

6) տասնչորսերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«վերարտադրության կազմակերպման նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ բնական և ոչ բնական պայմաններում կենդանական աշխարհի օբյեկտների վերարտադրության կազմակերպում որսորդական տնտեսություններում դրանց կայուն օգտագործման, օգտագործման ենթակա քանակի ապահովման նպատակով։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։