Հոդված 14. Օրենքի 21-րդ հոդվածում՝
Հոդված 14. Օրենքի 21-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ կոնվենցիա) հավելվածներում ընդգրկված վայրի կենդանական տեսակների, դրանց մասերի և ածանցյալների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումը կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումն իրականացվում է լիազորված մարմնի թույլտվությամբ՝ կոնվենցիայով սահմանված պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների և առանձին նմուշների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումը կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումն իրականացվում է դրանց ծագումը և ձեռքբերումը (հավաք, որս, մթերում, գնում և այլն) հաստատող փաստաթղթերի հիման վրա լիցենզիայով՝ Հայաստանի Հանրապետությունից երրորդ երկիր արտաքին առևտրային գործունեության դեպքում (տրվում է արտաքին տնտեսական գործարքի հիման վրա, որի առարկան է լիցենզավորման ենթակա ապրանքը, և որը տալիս է իրավունք սահմանված քանակով տվյալ ապրանքի արտահանման կամ ներմուծման համար) կամ լիազորված մարմնի թույլտվությամբ, մնացած բոլոր դեպքերում՝ սույն օրենքով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:
Վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների կամ առանձին նմուշների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլտվության տրամադրման համար վճարվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով:»։