Հոդված 18. Օրենքի 27.1-ին հոդվածում`
Հոդված 18. Օրենքի 27.1-ին հոդվածում`
1) 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները համարակալվում և նույնականացվում են` հաշվի առնելով դրանց տեսակային առանձնահատկությունները:».
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներին, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներին, պահում են ֆիզիկական կամ իրավաբանական անձինք՝ սույն օրենքին և այլ իրավական ակտերի դրույթներին համապատասխան:
Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ (բացառությամբ լիազորված մարմնի հաստատած՝ պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկում ընդգրկված կենդանիների) պահելն իրականացվում է լիազորված մարմնի տրամադրած թույլտվության հիման վրա: Թույլտվության տրամադրման կարգը սահմանում է լիազորված մարմինը: Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն տրամադրելու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով։
Հայաստանի Հանրապետությունում առանց լիազորված մարմնի թույլտվության արգելվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելը, բացառությամբ լիազորված մարմնի հաստատած՝ պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկում ընդգրկված կենդանիների։».
4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Անազատ և կիսաազատ պայմաններում լիազորված մարմնի թույլտվությամբ պահվող վայրի կենդանիները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիները, սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված անձանց կողմից յուրաքանչյուր տարի հաշվառվում, և հաշվառման տվյալները տրամադրվում են լիազորված մարմնին՝ համաձայն լիազորված մարմնի հաստատած կարգի: Հաշվառման տվյալները պարտադիր հրապարակվում են լիազորված մարմնի պաշտոնական կայքէջում:».
5) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: