Հոդված 22. Անցումային դրույթներ
Հոդված 22. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 12 ամսվա ընթացքում, անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք (անկախ տվյալ կենդանու ձեռքբերումը հավաստող փաստաթղթի առկայությունից) պարտավոր են դիմել լիազորված մարմին անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու և դրանց հաշվառման տվյալները լիազորված մարմնին տրամադրելու համար։
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում, անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից լիազորված պետական մարմնից դրանց պահման թույլտվություն չստանալու կամ դրանց հաշվառման տվյալները լիազորված մարմնին չտրամադրելու դեպքում նրանց գործունեությունը համարվելու է առանց թույլտվության իրականացրած գործունեություն, և կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությունն ընդունում է՝
1) գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման կարգը՝ մեկ տարվա ընթացքում.
2) սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման կարգը՝ վեց ամսվա ընթացքում.
3) կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման կարգը՝ երկու տարվա ընթացքում.
4) վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցման կարգը՝ երկու տարվա ընթացքում.
5) բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման կարգը՝ երեք տարվա ընթացքում:
Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2022 թ. ապրիլի 12
Երևան
ՀՕ-74-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 ապրիլի 2022 թվական: