Հոդված 4
Հոդված 4
Քաղաքացիության վերաբերյալ ապացույցները
1. Հարցում ներկայացնող Կողմի իրավասու մարմինը կարող է գրավոր հարցում ուղարկել հարցում ստացած Կողմի իրավասու մարմնին տվյալ անձի քաղաքացիությունը հաստատող փաստաթղթի տրամադրման վերաբերյալ:
2. Կողմերը երկուստեք համարում են քաղաքացիությունը հաստատված, եթե էլեկտրոնային կամ կենսաչափական ապացույցների հիման վրա պարզվում է, որ դիմում ստացող երկիրը տվյալ անձին տրամադրել է քաղաքացիությունը հաստատող վավեր փաստաթուղթ: