Հոդված 6
Հոդված 6
Հարցազրույցները
1. Եթե հարցում ուղարկող Կողմը չի կարող ներկայացնել Հետընդունման համաձայնագրի 1-ին և 2-րդ հավելվածներում նշված որևէ փաստաթուղթ, ապա հարցում ստացող Կողմի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունը վերադարձման ենթակա անձի հետ անցկացնում է հարցազրույց հետընդունման դիմումն ստանալու ամսաթվից ամենաուշը 5 աշխատանքային օրվա ընթացքում: Հարցում ուղարկող Կողմը հարցազրույցի անցկացման վերաբերյալ նշում է կատարում հետընդունման դիմումի մեջ՝ Հետընդունման համաձայնագրի 5-րդ հավելվածի համաձայն:
2. Հարցազրույց անցկացնելու անհրաժեշտության դեպքում հարցում ուղարկող Կողմը հետընդունման դիմումի պատճենը միաժամանակ ուղարկում է հարցում ստացող Կողմի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությանը:
3. Հարցում ուղարկող Կողմի իրավասու մարմինը հարցում ստացող Կողմի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության հետ որոշում է հարցազրույցի անցկացման ժամն ու վայրը յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար:
4. Այն դեպքերում, երբ 1-ին կետում նշված ներկայացուցիչները հարցազրույցն անցկացնում են հարցում ստացող Կողմի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության շենքից դուրս, հարցազրույցի հետ կապված փոխադրման ծախսերը հոգում է հարցում ուղարկող Կողմը: