Հոդված 8
Հոդված 8
Հետընդունման ենթակա անձի փոխադրումը
1. Հետընդունման ենթակա անձի փոխադրումը կատարվում է Կողմերի իրավասու մարմինների միջև գրավոր համաձայնեցված ժամկետում և վայրում:
2. Եթե փոխադրման ժամկետը հետաձգվում է ցանկացած իրավական կամ գործնական խոչընդոտների պատճառով, ապա հարցում ուղարկող Կողմի իրավասու մարմինը անհապաղ տեղեկացնում է հարցում ստացող Կողմի իրավասու մարմնին: Հարցում ուղարկող Կողմի իրավասու մարմինը հարցում ստացող Կողմի իրավասու մարմնին տեղեկացնում է նաև խոչընդոտների վերացման մասին՝ դրանց ի հայտ գալուց հետո, և նշում է փոխադրման նախատեսվող վայրը և ժամկետը:
3. Հետընդունման ենթակա անձի փոխադրման մասին գրանցվում է արձանագրության մեջ: