Հոդված 14
Հոդված 14
Ուժի մեջ մտնելը, դադարեցումը, լրացումները և փոփոխությունները
1. Յուրաքանչյուր Կողմ դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին ծանուցում է սույն Կիրարկող արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական իրավական ընթացակարգերն ավարտելու մասին: Վերջին ծանուցումն ստացած Կողմը տեղեկացնում է հետընդունման հարցերով համատեղ կոմիտեին Կիրարկող արձանագրության կնքման մասին: Սույն Կիրարկող արձանագրությունն ուժի մեջ է մտնում ծանուցումը հետընդունման հարցերով համատեղ Կոմիտեի ստանալու օրվանից:
2. Սույն Արձանագրության գործողությունը դադարեցվում է Հետընդունման համաձայնագրի հետ միաժամանակ:
3. Արձանագրության կիրարկումը կասեցվում է Հետընդունման համաձայնագրի կասեցման հետ միաժամանակ:
4. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Կիրարկող արձանագրության դրույթներում կարող են կատարվել գրավոր փոփոխություններ և լրացումներ, որոնք ուժի մեջ է մտնում 14-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն և կազմում է Կիրարկող արձանագրության անբաժանելի մասը:
Կատարված է Երևանում, 2017 թվականի հունիսի 13-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, էստոներեն և անգլերեն. բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Արձանագրության դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին: