Հոդված 5
Հոդված 5
Հետընդունման դիմումների ներկայացումն ու դրանց պատասխանումը
1. Հարցում ներկայացնող կողմը հարցում ստացող Կողմի իրավասու մարմնին հետընդունման դիմումը ներկայացնում է Հետընդունման համաձայնագրի 8-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ, բացառիկ դեպքերում, ֆաքսի միջոցով:
2. Հարցում ստացած Կողմը հարցում ուղարկող Կողմից ստացված հետընդունման դիմումին պատասխանում է Հետընդունման համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ, բացառիկ դեպքերում, ֆաքսի միջոցով:
3. Հարցում ուղարկող Կողմից ուղարկված հետընդունման դիմումի ամսաթիվը համարվում է հետընդունման դիմումի ստացման ամսաթիվ: