Անցնել բովանդակությանը
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԸԳլուխ 12 · ԿԱԼԱՆՔԸ ԿԱՏԱՐԵԼԸ

Հոդված 59. Դատապարտյալի նկատմամբ կիրառվող տույժի միջոցները

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 59. Դատապարտյալի նկատմամբ կիրառվող տույժի միջոցները

1. Ներքին կանոնակարգով սահմանված պատիժը կրելու կարգի և պայմանների խախտման համար դատապարտյալի նկատմամբ սահմանված կարգով կարող են կիրառվել տույժի հետևյալ միջոցները.

1) նկատողություն.

2) տեղափոխում պատժախուց՝ մինչև տասն օր ժամկետով:

2. Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին կարող են արգելվել դրամական փոխանցումներ ստանալը և կատարելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի:

2.1. Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին արգելվում է աշխատելը:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տույժի միջոցները կիրառվում են ներքին կանոնակարգով նախատեսված դեպքերում և կարգով:

(59-րդ հոդվածը խմբ., լրաց. 28.06.19 ՀՕ-103-Ն)

(հոդվածի 05.02.19 ՍԴՈ-1442 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 28.06.19 ՀՕ-103-Ն օրենքի 2-րդ հոդվածի փոփոխությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։