Հոդված 17. Օրենսգրքի 132-րդ հոդվածում`
Հոդված 17. Օրենսգրքի 132-րդ հոդվածում`
1) 1-ին մասի դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Մարդկանց առևտուրը, այսինքն` մարդուն գնելը կամ վաճառելը, հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը, որը կատարվել է նրան պոռնկության կամ սեռական այլ շահագործման, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների, ստրկության կամ ստրկությանը հավասարազոր վիճակի հասցնելու կամ կախյալ վիճակի մեջ դնելու կամ մարդու օրգանները կամ հյուսվածքները վերցնելու նպատակով`».
2) 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) երկու կամ ավելի անձանց կամ հաշմանդամի նկատմամբ,».
3) 2-րդ մասի դիսպոզիցիան լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-7-րդ կետերով.
«5) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
6) տուժողի` պետական սահմանն ապօրինաբար հատելն ապահովելով կամ նրան ապօրինի օտարերկրյա պետությունում պահելով,
7) տուժողի անօգնական վիճակն օգտագործելով`»: