Անցնել բովանդակությանը

Հոդված 39. Օրենսգրքի 266-րդ հոդվածում`

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 39. Օրենսգրքի 266-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 266. Թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի, դրանց համարժեքների և պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով».

2) 1-ին մասի դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`».

3) 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) ուսումնադաստիարակչական հաստատությունում, զվարճանքի կամ հանդիսադիր վայրում կամ հաստատությունում`».

4) 4-րդ և 5-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով:

5. Սույն գլխում թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի մանր, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի պետական կառավարման իրավասու մարմինը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։