Հոդված 22. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.1-րդ հոդվածով.
Հոդված 22. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.1-րդ հոդվածով.
«Հոդված 169.1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:»: