Հոդված 18. Օրենսգրքի 135-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 18. Օրենսգրքի 135-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 135. Զրպարտությունը
1. Զրպարտությունը` ուրիշի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող կամ բարի համբավն արատավորող ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են կրկին անգամ`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:»: