Հոդված 37. Օրենսգրքի 261-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 37. Օրենսգրքի 261-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 261. Պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը
1. Պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը կամ պոռնկությամբ զբաղվելը շարունակելուն հարկադրելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
2. Նույն գործողությունը, որը կատարվել է`
1) բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով,
2) տուժողի` պետական սահմանն ապօրինաբար հատելն ապահովելով կամ նրան ապօրինի օտարերկրյա պետությունում պահելով,
3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից կամ անչափահասի նկատմամբ`
պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:»: