Հոդված 19. Օրենսգրքի 136-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 19. Օրենսգրքի 136-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 136. Վիրավորանքը
1. Վիրավորանքը` ուրիշի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են կրկին անգամ`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով:»: