Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-07-31-ից մինչև 2005-03-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 22. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործել է մինչև 2005-03-22Բացել ARLIS-ում

Հոդված 22. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Ապահովագրական գործունեություն իրականացնողները պարտավոր են լիազորված պետական կառավարման մարմին ներկայացնել իրենց գործունեության վերաբերյալ տարեկան և միջանկյալ ֆինանսական և տեսչական, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ հաշվետվություններ:

Ապահովագրական գործունեություն իրականացնողներն իրենց գործունեության վերաբերյալ սույն օրենքով նախատեսված տարեկան ֆինանսական և տեսչական հաշվետվությունները լիազորված պետական կառավարման մարմին են ներկայացնում մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 15-ը, իսկ միջանկյալ ֆինանսական և տեսչական հաշվետվությունները` միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում, և սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում` շաբաթական տեսչական հաշվետվությունները, եթե սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն չի սահմանվել ավելի ուշ ժամկետ:

2. Ապահովագրական գործունեություն իրականացնողների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը, դրա կիրառման մասին հրահանգը, ֆինանսական հաշվետվությունների և ֆինանսական կայունության վերահսկողության նպատակով ներկայացվող տեսչական հաշվետվությունների ձևերը, դրանց լրացման մասին հրահանգը, ներկայացման կարգը և ժամկետները, ինչպես նաև դրանց հաստատման վերաբերյալ աուդիտորական ծառայությունների նկատմամբ պահանջները, լիազորված պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Ապահովագրողների կողմից կյանքի, ոչ կյանքի ապահովագրության և վերաապահովագրության գործառնությունները հաշվառվում են առանձին-առանձին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։