Հոդված 40. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 40. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն օրենքը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված դրույթների, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը օրենսդրության համաձայն տրված ապահովագրական գործունեության բոլոր տեսակների լիցենզիաները սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից համարվում են ոչ կյանքի ապահովագրության լիցենզիաներ: Այդ լիցենզիաների բնօրինակները վեց ամսվա ընթացքում ենթակա են փոխարինման ոչ կյանքի ապահովագրական գործունեության համար տրվող լիցենզիայի նոր ձևով: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, չփոխարինված լիցենզիաները համարվում են անվավեր:
3. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ, 6-րդ և 7-րդ մասերի, 11-րդ հոդվածի 2-րդ մասի, 12-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի, 14-րդ հոդվածի, 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերի, 24-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 25-րդ հոդվածի, 26-րդ հոդվածի 4-րդ մասի, 31-րդ հոդվածի, 32-րդ հոդվածի 1-ին մասի «դ», «ե», «զ», «է» և «թ» կետերի, 34-րդ հոդվածի 4-րդ մասի և 35-րդ հոդվածի դրույթներն ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
4. Սույն օրենքը` ակտուարներին վերաբերող պահանջների մասով, ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից երկու տարի հետո:
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1996 թվականի նոյեմբերի 19-ի «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2004 թ. հուլիսի 10
Երևան
ՀՕ-99-Ն