Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-07-31-ից մինչև 2005-03-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 25. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

գործել է մինչև 2005-03-22Բացել ARLIS-ում

Հոդված 25. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

1. Ապահովագրական շուկայում չհիմնավորված ցածր ապահովագրական սակագների կիրառումը բացառելու և ապահովագրողների ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով ապահովագրողները պարտավոր են լիազորված պետական կառավարման մարմին պարբերաբար ներկայացնել հաշվետվություն` իրենց կողմից ապահովագրության յուրաքանչյուր տեսակի գծով կիրառվող ապահովագրական սակագների մասին` համապատասխան հիմնավորումներով: Այդ հաշվետվության ձևը, դրա ներկայացման և սակագների հիմնավորման կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Հիմնավորված է համարվում այն ապահովագրական սակագինը, որը հաշվարկված է ակտուարային մեթոդներին համապատասխան` վիճակագրական տվյալների հիման վրա, որոնցից են`

ա) պաշտոնական վիճակագրական տվյալները.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում մասնագիտացված միջազգային և այլ կազմակերպությունների իրականացրած վիճակագրական հետազոտությունների արդյունքում արձանագրված տվյալները.

գ) Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալ ապահովագրության տեսակի գծով ոչ պակաս, քան երեք տարի ապահովագրական գործունեություն իրականացրած ապահովագրողների գործունեության արդյունքում արձանագրված վիճակագրական տվյալները.

դ) հրատարակված և լիազորված պետական կառավարման մարմնի կողմից հավանության արժանացած այլ տվյալները:

Ապահովագրական սակագինը հիմնավորված է համարվում նաև, եթե այն հաշվարկված է վերաապահովագրողի կամ ապահովագրական բրոքերի հետ կնքված վերաապահովագրության պայմանագրով նախատեսված սակագնի հիման վրա, եթե տվյալ վերաապահովագրողը կամ ապահովագրական բրոքերը հանդիսանում է միջազգային ֆինանսական շուկայում բարձր վարկանիշ ունեցող վերաապահովագրող կամ ապահովագրական բրոքեր, կամ եթե չի արգելվել ապահովագրողին օգտվել տվյալ վերաապահովագրողի կամ ապահովագրական բրոքերի ծառայություններից` համաձայն սույն օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի:

3. Ապահովագրության առանձին տեսակների գծով կիրառվող ապահովագրական սակագների հիմնավորման կարգը կարող է սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Ապահովագրողն իր կողմից իրականացվող ապահովագրության յուրաքանչյուր տեսակի գծով կիրառվող ապահովագրական սակագների հիմնավորումները լիազորված պետական կառավարման մարմին է ներկայացնում` ըստ առանձին ռիսկի, եթե նրա կողմից ապահովագրությունն իրականացվում է կոնկրետ այդ ռիսկից:

5. Ապահովագրողի կողմից, ապահովագրական սակագների հիմնավորման կարգի պահանջներին համապատասխան, ապահովագրական սակագների հիմնավորումը չիրականացնելու դեպքում տվյալ սակագինը համարվում է չհիմնավորված:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։