Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-07-31-ից մինչև 2005-03-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 24. ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ

գործել է մինչև 2005-03-22Բացել ARLIS-ում

Հոդված 24. ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ

1. Ապահովագրողները պարտավոր են ապահովագրության պայմանագրով ստանձնած ապահովագրական պարտավորությունների վերաապահովագրության դեպքում, մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, լիազորված պետական կառավարման մարմին հայտնել տեղեկատվություն այն վերաապահովագրողների մասին, որոնց հետ տվյալ եռամսյակի ընթացքում իրենք կնքել են վերաապահովագրության պայմանագրեր: Նշված տեղեկատվությունը ներառում է վերաապահովագրողի լրիվ անվանումը, գտնվելու վայրը (փոստային հասցեն), հեռախոսահամարը և կապի այլ միջոցներ, պետական գրանցման տվյալները, գործունեության տեսակը և այլ տվյալներ:

Եթե ապահովագրողը ապահովագրության պայմանագրով ստանձնած ապահովագրական պարտավորությունները վերաապահովագրել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող ապահովագրական բրոքերների միջոցով, ապա նա պարտավոր է նաև տվյալ ապահովագրական բրոքերների վերաբերյալ լիազորված պետական կառավարման մարմին տրամադրել սույն մասով սահմանված կարգով և ժամկետներում պահանջվող տեղեկատվությունը:

2. Լիազորված պետական կառավարման մարմինն օտարերկրյա վերաապահովագրողների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող է ստանալ տվյալ երկրների լիազորված պետական կառավարման մարմիններից, ինչպես նաև ապահովագրության ոլորտի հետ կապված միջազգային կազմակերպություններից:

3. Լիազորված պետական կառավարման մարմինը կարող է արգելել օգտվել վերաապահովագրողի կամ ապահովագրական բրոքերի ծառայություններից, եթե սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված կարգով ստացված կամ այլ կերպ հավաքագրված տեղեկատվությունից պարզվում է, որ տվյալ վերաապահովագրողը կամ ապահովագրական բրոքերն անվճարունակ է կամ գտնվում է ծանր ֆինանսական վիճակում, կամ եթե պարզվում է, որ տվյալ երկրի համապատասխան իրավասություններ ունեցող մարմինների կողմից նրա նկատմամբ կիրառվել է որևէ պատասխանատվության միջոց` լիցենզիայի գործողության կասեցում, լիցենզիայի գործողության դադարեցում, բանկային հաշիվների նկատմամբ կալանքի կիրառում և վերաապահովագրողի գործունեությունը սահմանափակող այլ միջոցներ:

Սույն օրենքի իմաստով վերաապահովագրողները համարվում են հուսալի, եթե միջազգային հեղինակավոր ռեյթինգային (վարկանշող) ծառայությունների կողմից նրանց տրված ռեյթինգային (վարկանշող) դասակարգման աստիճանը (գնահատականը) ցածր չէ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դասակարգման նվազագույն աստիճանից (գնահատականից):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։