Գլուխ 6 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 33. ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 33. ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
1. Օրենսդրության պահանջների խախտման համար լիազորված պետական կառավարման մարմինն ապահովագրական գործունեություն իրականացնողների նկատմամբ կարող է խախտման արձանագրման պահից մեկ տարվա ընթացքում կիրառել հետևյալ պատասխանատվության միջոցները`
ա) նախազգուշացում և խախտումը վերացնելու կամ հետագայում բացառելու մասին հանձնարարական.
բ) տուգանք.
գ) լիցենզիայի գործողության կասեցում.
դ) լիցենզիայի գործողության դադարեցում:
2. Լիցենզիայի գործողության կասեցումը և դադարեցումն իրականացվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: