Գլուխ 6 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 33. ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 33. ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
1. Օրենքի և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերի պահանջների խախտման համար կենտրոնական բանկն ապահովագրական գործունեություն իրականացնողների նկատմամբ կարող է խախտման արձանագրման պահից մեկ տարվա ընթացքում կիրառել հետևյալ պատասխանատվության միջոցները`
ա) նախազգուշացում և խախտումը վերացնելու կամ հետագայում բացառելու մասին հանձնարարական.
բ) տուգանք.
գ) լիցենզիայի գործողության կասեցում.
դ) լիցենզիայի գործողության դադարեցում:
2. (մասն ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-244-Ն)
(33-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)