Հոդված 1
Հոդված 1
Սույն համաձայնագրով կարգավորվում են անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս Միության մաքսային տարածքով այն վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման հետ կապված հարաբերությունները, որոնք նշված են այն ապրանքների միասնական ցանկի 1.2 և 2.3 բաժիններում, որոնց նկատմամբ կիրառվում են «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) նախատեսված՝ երրորդ երկրների հետ առևտրում ոչ սակագնային կարգավորման միջոցները (այսուհետ՝ թափոններ)։