Հոդված 1
Հոդված 1
Սույն համաձայնագրի մասնակից պետությունների զինված ուժերի միջև փոխգործակցությունը զարգացնելու նպատակով Կողմերն ստեղծում են Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի Կապի համատեղ (միավորված) համակարգ (այսուհետ՝ Կապի համատեղ (միավորված) համակարգ):
Կապի համատեղ (միավորված) համակարգի մեջ մտնում են սույն համաձայնագրի մասնակից պետությունների զինված ուժերի կապի ուժերն ու միջոցները (ուժերի և միջոցների մի մասը), որոնք կիրառվում են ըստ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի Կապի համատեղ (միավորված) համակարգի կազմակերպման և փոխգործակցության համաձայնեցված պլանի (այսուհետ` Պլան) և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի Կապի համատեղ (միավորված) համակարգի կազմակերպման և զարգացման գլխավոր սխեմային (այսուհետ` Գլխավոր սխեմա) համապատասխան և կատարում են սույն համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված խնդիրները:
Կապի համատեղ (միավորված) համակարգի կազմակերպչատեխնիկական կառուցվածքի ձևավորման, դրա կազմության և գործառության սկզբունքները սահմանվում են Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից հաստատվող համապատասխան հիմնադրույթով: