Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20

Սույն համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով։

Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դուրս գալու սույն համաձայնագրից՝ դուրս գալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ ավանդապահին ուղարկելով իր այդ մտադրության մասին գրավոր ծանուցում և կարգավորելով Համաձայնագրի գործողության ընթացքում առաջացած ֆինանսական և այլ պարտավորություններ:

Կատարված է 2020 թվականի մայիսի 29-ին, ռուսերենով: Սույն համաձայնագիրը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը:

Ադրբեջանի Հանրապետության

Կառավարության կողմից`

__________

Ռուսաստանի Դաշնության

Կառավարության կողմից`

Մ. Միշուստին

Հայաստանի Հանրապետության

Կառավարության կողմից`

Մ. Գրիգորյան

Տաջիկստանի Հանրապետության

Կառավարության կողմից`

Կ. Ռասուլզոդա

Բելառուսի Հանրապետության

Կառավարության կողմից`

Ս. Ռումաս

Թուրքմենստանի Կառավարության

կողմից`

__________

Ղազախստանի Հանրապետության

Կառավարության կողմից`

Ա. Մամին

Ուզբեկստանի Հանրապետության

Կառավարության կողմից`

__________

Ղրղզստանի Հանրապետության

Կառավարության կողմից`

Է. Ասրանդիև

Ուկրաինայի Կառավարության

կողմից`

Մոլդովայի Հանրապետության

Կառավարության կողմից`

___________

ՎԵՐԱՊԱՀՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին 2020 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի

Հայաստանի Հանրապետությունը վավերացնում է սույն համաձայնագիրը՝ պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունն առանձին որոշում կկայացնի «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագրի դրույթների տարածման վերաբերյալ այն պետությունների նկատմամբ, որոնք միացել են սույն համաձայնագրին 2020 թվականի մայիսի 29-ից հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։