Հոդված 6
Հոդված 6
Կապի համատեղ (միավորված) համակարգի կայուն գործառության և Համակարգման կոմիտեի համապատասխան որոշումների կատարումն ապահովելու նպատակով ստեղծվում է առանձին ստորաբաժանում՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի կապի կառավարման 32-րդ կետի կազմում (այսուհետ` 32-րդ ԿԿԿ) բաժին՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի կապի գլխավոր վարչության կապի զորքերի (կենտրոնական ենթակայության) թվաքանակի սահմաններում։
Նշված բաժնի մասին հիմնադրույթը, այդ թվում` դրա կազմը (թվաքանակը), կառուցվածքը և գործունեության կազմակերպումը հաստատվում են Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի կողմից՝ Համակարգման կոմիտեի նախագահի ներկայացմամբ: