Հոդված 10
Հոդված 10
Պլանի հիման վրա Կապի համատեղ (միավորված) համակարգի ուժերի և միջոցների մի մասն իրականացնում է մշտական հերթապահություն (մարտական հերթապահություն): Այդպիսի ուժերի և միջոցների կազմը որոշվում է սույն համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան:
Մշտական հերթապահություն (մարտական հերթապահություն) ապահովող՝ Կապի համատեղ (միավորված) համակարգի ուժերի և միջոցների կառավարումն իրականացվում է սույն համաձայնագրի մասնակից պետությունների զինված ուժերի հրամանատարական կետերից (կապի կառավարման կետերից (կենտրոններից)), իսկ դրանց գործողությունների համակարգումը` 32-րդ ԿԿԿ-ից: