Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

Տեղեկատվության փոխանցումը և դրա պաշտպանությունն իրականացվում են սույն համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Միջպետական գաղտնիքներին առնչվելն ու դրանց պաշտպանությունն իրականացվում են Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում գործող՝ գաղտնի տեղեկատվության պաշտպանության մասին միջազգային պայմանագրերին համապատասխան և սույն համաձայնագրի մասնակից պետությունների՝ գաղտնի տեղեկատվության (պետական գաղտնիքների) փոխադարձ պաշտպանության (պահպանության) մասին երկկողմ պայմանագրերով:

Կողմերը երրորդ կողմին չեն փոխանցում սույն համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվությունն առանց այդ տեղեկատվությունը տրամադրած Կողմի գրավոր համաձայնության:

Սույն համաձայնագրի իրագործման ընթացքում Կողմերից մեկի ստացած տեղեկատվությունն այդ Կողմը չի կարող օգտագործել ի վնաս այլ Կողմերի շահերի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։