Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Կապի համատեղ (միավորված) համակարգի ստեղծմանը, գործառությանն ու զարգացմանն ուղղված Կողմերի ջանքերի համակարգումն իրականացնում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհուրդը՝ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր՝ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի պետերի համակարգման կոմիտեի (այսուհետ` Համակարգման կոմիտե) միջոցով:

Համակարգման կոմիտեի նախագահը Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի կապի գլխավոր վարչության պետն է:

Որպես Համակարգման կոմիտեի անդամներ՝ դրա կազմի մեջ են մտնում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի (զինված ուժերի) գլխավոր շտաբների կապի գլխավոր վարչությունների (կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության, կապի և կառավարման ավտոմատացված համակարգերի վարչության, կապի վարչության, կապի դեպարտամենտի) պետերը, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ` Համակարգման կոմիտեի նախագահի տեղակալը և այլ պաշտոնատար անձինք:

«Համակարգման կոմիտեի մասին» հիմնադրույթը հաստատվում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։