Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Կողմերը սույն համաձայնագրի մասնակից պետությունների զինված ուժերի կառուցման (զարգացման) միջոցառումների կատարման շրջանակներում Կապի համատեղ (միավորված) համակարգի համաձայնեցված զարգացումն ապահովելու նպատակով իրականացնում են Կապի համատեղ (միավորված) համակարգի կազմի մեջ մտնող ուժերի և միջոցների (ուժերի և միջոցների մի մասի) համալրումը կապի ժամանակակից (հեռանկարային) միջոցներով (տեխնիկայով)՝ Պլանի և Գլխավոր սխեմայի համաձայն առաջնահերթ կարգով, ռազմական և ռազմատեխնիկական միասնական քաղաքականության իրականացման ապահովման խնդիրների լուծման ժամանակ ղեկավարվելով հետևյալ նպատակներով.

ռազմական կապի համակարգերի, համալիրների և միջոցների զարգացման հաջորդականության ապահովում՝ դրանց արդիականացման և սույն համաձայնագրի մասնակից պետությունների զինված ուժերի գիտատեխնիկական արտադրանքի պաշարի իրացման հիման վրա,

սույն համաձայնագրի մասնակից պետությունների զինված ուժերի սպառազինությունը կազմող ազգային և արտասահմանյան արտադրության կապի միջոցների և համալիրների համատեղելիության ապահովում,

կապի միջոցների և համալիրների միասնականացում ու ստանդարտացում,

նորմատիվ իրավական բազայի, այդ թվում` ֆինանսավորման և համակողմանի ապահովման կայուն մեխանիզմի (կարգի) ձևավորում և կատարելագործում՝ ելնելով համատեղ խնդիրների լուծման ժամանակ Կապի համատեղ (միավորված) համակարգի գործառության և զարգացման շահերից,

սույն համաձայնագրի մասնակից պետությունների գոյություն ունեցող ու նորաստեղծ կապի տարրերի և կապի պետական ցանցերի օգտագործման վրա հիմնված` սույն համաձայնագրի մասնակից պետությունների զինված ուժերի արդյունավետ կիրառման ապահովում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։