Հոդված 8
Հոդված 8
Կողմերը լիազորված մարմինների միջոցով ապահովում են Կապի համատեղ (միավորված) համակարգի կազմից զորքերի (ուժերի և միջոցների) մշտական մարտական պատրաստությունը, փոխգործակցությունը և Համակարգման կոմիտեի կողմից մշակվող Պլանին համապատասխան կապին առնչվող համատեղ խնդիրների կատարման ժամանակ դրանց գործողությունները՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի մասնակից պետությունների զինված ուժերի կապի պլանները և կապի զորքերի կիրառումը:
Պլանը և Գլխավոր սխեման հաստատվում են Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի կողմից:
Կապի համատեղ (միավորված) համակարգի կազմից կապի ուժերի և միջոցների կառավարումն իրականացնում են համապատասխան պաշտոնատար անձինք՝ սույն համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությանը համապատասխան: