Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՍՈՐՏԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

Հոդված 10. Սերմեր ու տնկանյութ արտադրողների և իրացնողների իրավունքները, պարտականությունները և երաշխավորությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Սերմեր ու տնկանյութ արտադրողների և իրացնողների իրավունքները, պարտականությունները և երաշխավորությունները

1. Սերմեր ու տնկանյութ իրացնողները ինքնուրույն են որոշում իրացվող սերմերի և տնկանյութի տեսականին և քանակը։

2. Սերմեր ու տնկանյութ իրացնողները պարտավոր են՝

1) հաշվառվել լիազոր մարմնի կողմից վարվող գրանցամատյանում.

2) հինգ տարվա ընթացքում, իսկ տնկանյութի համար ութ տարվա ընթացքում գրանցել և պահպանել իրացված սերմերի ու տնկանյութի ծագումը հաստատող և քանակը հավաստող փաստաթղթերը․

3) ապահովել լիազոր մարմնի իրավասու աշխատակիցների ազատ մուտքը պահեստներ և իրացման համար նախատեսված տարածքներ, անհրաժեշտ պայմաններ ստեղծել նրանց գործունեության կատարման և պահանջվող փաստաթղթերին ծանոթանալու համար:

3․ Մշակաբույսերի սերմերի և տնկանյութի իրացմամբ զբաղվող անձինք պարտավոր են երաշխավորել սերմերի և տնկանյութի որակի փաստաթղթերում արձանագրված սորտային մաքրության, ցեղային, տեսակային, սորտային և հիբրիդային, ինչպես նաև կարգային կամ դասային պատկանելության ցուցանիշների համապատասխանությունը իրացվող սերմերի և տնկանյութի հավաստագրին, որոնց խախտման դեպքում պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

4․ Սերմեր և տնկանյութ արտադրողները՝

1) ինքնուրույն են որոշում արտադրվող սերմերի և տնկանյութի տեսականին և քանակը․

2) կարող են սորտերի կամ հիբրիդների տնտեսական արդյունավետության պետական փորձարկումների կազմակերպման և դրանք Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի և հիբրիդների ցանկում գրանցման հայտ ներկայացնել.

3) Հայաստանի Հանրապետությունում սերմնադաշտերի և տնկարանային դաշտերի դաշտային հետազոտությունների մասին հայտ ներկայացնել:

5. Հավաստագրման ենթակա սերմեր և տնկանյութ արտադրողները պարտավոր են՝

1) հաշվառվել լիազոր մարմնի կողմից վարվող գրանցամատյանում.

2) ներկայացնել հայտ(եր)` սերմնադաշտերի և տնկանյութի մայրուտների ու տնկարանի թողարկող դաշտերի դաշտային հետազոտություններ, սերմերի և տնկանյութի որակական ցուցանիշների լաբորատոր փորձարկումներ կատարելու և համապատասխան փաստաթղթեր ստանալու համար.

3) սերմերի արտադրությունն իրականացնել` պահպանելով սերմնաբուծության հերթագայությունը.

4) հինգ տարվա ընթացքում, իսկ տնկանյութի համար ութ տարվա ընթացքում գրանցել և պահպանել արտադրված, օգտագործված և իրացված սերմերի ու տնկանյութի ծագումը հաստատող և քանակը հավաստող փաստաթղթերը.

5) ապահովել լիազոր մարմնի իրավասու աշխատակիցների ազատ մուտքն արտադրական տարածք (սերմնադաշտեր, տնկարաններ, մայրուտներ, պահեստներ, սերմերի մշակման և փաթեթավորման տարածքներ), անհրաժեշտ պայմաններ ստեղծել նրանց գործունեության իրականացման և պահանջվող փաստաթղթերին ծանոթանալու համար:

6. Մշակաբույսերի սերմերի և տնկանյութի արտադրությամբ, պահպանությամբ, փոխադրումներով, վերարտադրությամբ զբաղվող և հավաստագրման գործընթացը կատարող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են երաշխավորել՝

1) սերմերի և տնկանյութի որակի փաստաթղթերում արձանագրված սորտային մաքրության, ցեղային, տեսակային, սորտային և հիբրիդային, ինչպես նաև կարգային կամ դասային պատկանելության ցուցանիշների համապատասխանությունը արտադրված սերմերի և տնկանյութի հավաստագրին, որոնց խախտման դեպքում պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

2) սերմերի և տնկանյութի որակը բնորոշող ցեղային, տեսակային, տարատեսակային, սորտային և հիբրիդային, ինչպես նաև կարգային կամ դասային պատկանելության մասին փաստաթղթերի պահպանությունը.

3) սերմերի որակական և տնկանյութի ապրանքային ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ ողջամիտ ժամկետներում լիազոր մարմին համապատասխան տեղեկատվություն ներկայացնելը.

4) հավաստագրման ընթացակարգի, սերմնաբուծության հերթագայության, տնկարանային արտադրության, տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նշված ոլորտներում գործող նորմատիվային այլ փաստաթղթերով սահմանված պահանջների կատարումն ու համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։