Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՍՈՐՏԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

Հոդված 7. Սերմերի որակի և տնկանյութի ապրանքային որակի որոշումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Սերմերի որակի և տնկանյութի ապրանքային որակի որոշումը

1․ Սերմերի որակը և տնկանյութի ապրանքային որակը բնութագրվում են սորտային պատկանելությամբ, սորտային մաքրությամբ, վերարտադրությամբ, դասերով և կարգերով:

2․ Սերմերի և տնկանյութի սորտային պատկանելությունն ու մաքրությունը, դասը և կարգը որոշվում են դաշտային հետազոտությունների և լաբորատոր փորձարկումների միջոցով:

3․ Մշակաբույսերի սերմերի և տնկանյութի սորտային պատկանելությունը յուրաքանչյուր մշակաբույսի, տնկանյութի կարգի և սերմերի դասի համար առանձին որոշվում է սերմնադաշտերի (ցանքատարածությունների), սորտընտրանի այգիների, մայրուտների (կոլեկցիոն այգիների) և տնկարանային տարածքների դաշտային հետազոտությունների, բուսաբանական հատկանիշների ստուգիչ գնահատման և լաբորատոր հետազոտությունների միջոցով:

4․ Մշակաբույսերի սերմնադաշտերի և տնկարանային տարածքների դաշտային հետազոտությունները կատարվում են սերմ արտադրողի և տնկանյութ արտադրողի հայտի հիման վրա: Հայտի ներկայացման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

5․ Դաշտային հետազոտողների հավատարմագրման կարգը և սերմնադաշտերի ու տնկարանային տարածքների դաշտային հետազոտությունների հայտի ձևը սահմանում է լիազոր մարմինը:

6․ Սերմերի և տնկանյութի որակական ցուցանիշների լաբորատոր հետազոտությունների կատարման նպատակով մշակաբույսերի սերմերի և տնկանյութի խմբաքանակից կատարվում է նմուշառում։

7․ Մշակաբույսերի սերմերի և տնկանյութի խմբաքանակից նմուշառման կարգը և նմուշառման ակտի ձևը սահմանում է լիազոր մարմինը:

8․ Սերմերի և տնկանյութի որակական ցուցանիշների լաբորատոր հետազոտությունները կատարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված լաբորատորիաները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։