Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՍՈՐՏԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

Հոդված 5. Օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի և տնկանյութի ցանկը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի և տնկանյութի ցանկը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման և հետագա բազմացման նպատակով թույլատրվում են այն սորտերն ու հիբրիդները և տնկանյութի այն ձևերը, որոնք անցել են տնտեսական արդյունավետության պետական փորձարկում և գրանցվել են օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի և հիբրիդների ցանկում:

2․ Օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի և հիբրիդների ցանկը վարում, հաստատում և տարեկան առնվազն մեկ անգամ հրապարակում է լիազոր մարմինը:

3. Հայաստանի Հանրապետությունում տնտեսական արդյունավետության պետական փորձարկումների ենթակա բույսերի տեսակների ցանկը սահմանում է լիազոր մարմինը:

4. Տնտեսական արդյունավետության պետական փորձարկումների կազմակերպման, օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի և հիբրիդների ցանկում դրանց գրանցման և գրանցումից հանելու կարգը սահմանում է Կառավարությունը:

5․ Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջի խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։