Գլուխ 6 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 15. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 15. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո։
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Սերմերի մասին» 2005 թվականի մայիսի 20-ի ՀՕ-106-Ն օրենքը:
3. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով, 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 7-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 7-րդ մասերով, 8-րդ հոդվածի 2-րդ և 9-րդ մասերով, 9-րդ հոդվածի 4-րդ մասով, 11-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 14-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ մեկ տարվա ընթացքում։
Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2022 թ. հոկտեմբերի 3
Երևան
ՀՕ-345-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2022 թվական: