Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 14. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը և վեճերի լուծման կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը և վեճերի լուծման կարգը

1. Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Լիազոր մարմնի հավաստագրման գործընթացը կատարող ստորաբաժանումների կամ պաշտոնյաների, հավատարմագրված լաբորատորիաների և դաշտային հետազոտողների որոշումների հետ չհամաձայնելու դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են՝

1) համապատասխան որոշումն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, բողոք ներկայացնել լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդ, որը բողոքը քննության է առնում այն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, և որոշումն ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, այն տրամադրում է բողոքարկող կողմին.

2) սերմնադաշտերի և տնկարանային դաշտերի ու տնկարկների դաշտային լրացուցիչ հետազոտությունների և սերմերի, տնկանյութի լաբորատոր լրացուցիչ փորձարկումների անցկացման հայտ ներկայացնել լիազոր մարմին` պահանջելով այդ աշխատանքների կատարումն ապահովել այլ հավատարմագրված դաշտային հետազոտողների և փորձարկման լաբորատորիաների միջոցով.

3) բողոքի խնդրո առարկա համարվող որոշման հավաստիությունը պարզաբանելու նպատակով կազմակերպել դաշտային լրացուցիչ հետազոտություններ և լաբորատոր փորձարկումներ այդ իրավասություններն ունեցող անկախ դաշտային հետազոտողների և հավատարմագրված լաբորատորիաների միջոցով:

3. Լիազոր մարմնի բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում բողոքարկող կողմը կարող է դիմել դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Բողոքարկման խորհրդի կազմը և աշխատակարգը հաստատում է լիազոր մարմինը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։