Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Սերմերի և տնկանյութի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
Հոդված 2. Սերմերի և տնկանյութի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
1. Սերմերի և տնկանյութի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից ու իրավական ակտերից:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ դրույթներ, ապա գործում են միջազգային պայմանագրերի դրույթները: