Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՍՈՐՏԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

Հոդված 6. Մշակաբույսերի սերմնաբուծության և տնկարանային արտադրության քայլերի հերթագայությունը (սխեման)

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Մշակաբույսերի սերմնաբուծության և տնկարանային արտադրության քայլերի հերթագայությունը (սխեման)

1. Մշակաբույսերի սերմնաբուծության և տնկարանային արտադրության հերթագայությունը (սխեման) սահմանում է լիազոր մարմինը:

2. Սերմերի սորտային և տնկանյութի ձևերի պատկանելության, սերմերի որակի և տնկանյութի ապրանքային ցուցանիշների որոշման նպատակով հանրապետությունում օգտագործվում են միասնական մեթոդներ, հասկացություններ, տեխնիկական միջոցներ և կանոնակարգեր, չափորոշիչներ, նորմատիվային նույնականացված պահանջներ, որակի ամրագրման փաստաթղթերի ձևեր, այլ նորմատիվային փաստաթղթեր:

3. Սերմերի և տնկանյութի սորտային պատկանելության, մաքրության և սերմերի որակի ու տնկանյութի ապրանքային ցուցանիշների ամրագրման փաստաթղթերի ձևերը սահմանում է լիազոր մարմինը:

4. Սերմնաբուծության հերթագայությամբ սահմանվում են սերմերի հետևյալ դասերը.

1) նախահիմնային (օրիգինալ) սերմեր.

2) հիմնային (սուպերէլիտային, էլիտային) սերմեր.

3) վերարտադրված սերմեր (առաջին և երկրորդ վերարտադրությունների, հիբրիդային առաջին և երկրորդ սերունդների սերմեր):

5. Տնկարանային արտադրությամբ սահմանվում են տնկանյութի հետևյալ կարգերը.

1) ելակետային (նախահիմնային) տնկանյութ.

2) հիմնային (սուպերէլիտային, էլիտային) տնկանյութ.

3) հավաստագրված տնկանյութ.

4) վերարտադրված տնկանյութ.

5) սովորական տնկանյութ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։