Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-10-ից մինչև 2026-04-18։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԳլուխ 17 · «ԲԱՑԹՈՂՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 101. «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառումն ապրանքների պայմանական բացթողման դեպքում

գործել է մինչև 2026-04-18Բացել ARLIS-ում

Հոդված 101. «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառումն ապրանքների պայմանական բացթողման դեպքում

1. «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների օգտագործման կամ տնօրինման սահմանափակումներին առնչվող ներմուծման մաքսատուրքերի և հարկերի արտոնությունների կիրառման դեպքում Միության ապրանքների կարգավիճակ ստանալու համար նշված ընթացակարգով կրկնակի ձևակերպում չի պահանջվում` Միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան:

2. Միության ապրանքների կարգավիճակ ստանալու համար մաքսատուրքերի և հարկերի վճարման կարգը սահմանվում է սույն օրենքով:

3. Միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան` պայմանական բաց թողնված ապրանքների վերաբերյալ փաստաթղթերը հայտարարատուն ներկայացնում է ապրանքների պայմանական բացթողումը կատարած մաքսային մարմին: Մաքսային մարմինն ընդունում է այդ փաստաթղթերը հայտարարատուի դիմումի հիման վրա, որում նշվում է ապրանքների հայտարարագրի գրանցման համարը: Հայտարարատուի դիմումի հիման վրա մաքսային մարմինը պարտավոր է տրամադրել փաստաթղթերի ընդունման մասին գրավոր կամ էլեկտրոնային հավաստում:

4. Ապրանքների մաքսատուրքի, հարկերի վճարման արտոնությունների տրամադրման հիմքերով սահմանված` ապրանքների օգտագործման կամ տնօրինման սահմանափակումները դադարում են այդ արտոնությունների տրամադրման նպատակով ընդունված իրավական ակտերով սահմանված ժամկետների ավարտից հետո, կամ եթե չեն սահմանվել ժամկետներ, ապա ապրանքների բացթողումից երեք տարի հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։