Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-10-ից մինչև 2026-04-18։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԳլուխ 18 · «ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 102. Ապրանքների ձևակերպումը «Արտահանում» մաքսային ընթացակարգով

գործել է մինչև 2026-04-18Բացել ARLIS-ում

Հոդված 102. Ապրանքների ձևակերպումը «Արտահանում» մաքսային ընթացակարգով

1. «Արտահանում» մաքսային ընթացակարգի էությունը և այդ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Միության մաքսային օրենսգրքի 21-րդ գլխով սահմանված դրույթներին և սույն գլխով սահմանված առանձնահատկություններին համապատասխան:

2. Միության մաքսային օրենսգրքի 139-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ հայտարարատուի դիմումի հիման վրա մաքսային մարմինը կարող է սահմանել Միության մաքսային օրենսգրքի 139-րդ հոդվածի 5-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետից առավել կարճ ժամկետ:

3. Միության մաքսային օրենսգրքի 139-րդ հոդվածի 5-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետից առավել կարճ ժամկետ սահմանված լինելու դեպքում հայտարարատուի դիմումի հիման վրա մաքսային մարմինը կարող է երկարաձգել այն՝ Միության մաքսային օրենսգրքի 139-րդ հոդվածի 5-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետը չգերազանցող ժամկետով:

4. Մաքսային մարմնի կողմից սույն մասով նշված դիմումը մերժելու դեպքում հայտարարատուին ներկայացվում են նաև մերժման հիմքերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։