Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-10-ից մինչև 2026-04-18։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԸԳլուխ 8 · ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 47. Տոկոսները

գործել է մինչև 2026-04-18Բացել ARLIS-ում

Հոդված 47. Տոկոսները

1. Տոկոսները վճարվում են ներմուծման մաքսատուրքի, հարկերի վճարման հետաձգման կամ տարաժամկետ վճարելու հնարավորություն տրամադրելու վերաբերյալ մաքսային մարմնի որոշման տրամադրման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի (վերաֆինանսավորման դրույքաչափի) 1/360-ի չափով՝ հետաձգման կամ տարաժամկետման յուրաքանչյուր օրվա համար: Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու համար տոկոսները հաշվեգրելիս կիրառվում է վերաֆինանսավորման դրույքաչափը, որը գործում է վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորությունից փաստացի օգտվելու համապատասխան ժամանակահատվածներում:

2. Ներմուծման մաքսատուրքի, հարկերի վճարման ժամկետի հետաձգման դեպքում տոկոսները վճարվում են ոչ ուշ, քան հետաձգման ժամկետն ավարտվելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

3. Ներմուծման մաքսատուրքի, հարկերի տարաժամկետ վճարման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված տոկոսները կարող են վճարվել փուլ առ փուլ, սույն օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված ժամանակացույցին համապատասխան, բայց ոչ ուշ, քան տարաժամկետ վճարման համար նախատեսված ամբողջ ժամկետի ավարտից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

4. Միության մաքսային օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ, 174-րդ հոդվածի 6-րդ, 175-րդ հոդվածի 2-րդ, 198-րդ հոդվածի 8-րդ, 208-րդ հոդվածի 10-րդ, 216-րդ հոդվածի 7-րդ, 225-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ, 226-րդ հոդվածի 3-րդ, 241-րդ հոդվածի 7-րդ և 247-րդ հոդվածի 6-րդ կետերով նախատեսված դեպքերում վճարվում են տոկոսներ՝ Միության մաքսային օրենսգրքի 60-րդ հոդվածին և սույն հոդվածին համապատասխան:

(հոդվածը 13.11.25 ՀՕ-379-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրն ընդգրկող ամսվան հաջորդող 7-րդ ամսվա 1-ին օրը, բայց ոչ շուտ, քան նույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված համակարգի գործարկման օրը)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։